Արվեստ, թե՞ 18+

Այսօր հեռուստատեսությամբ, ռադիոյով և տեղեկատվության ստացման այլ միջոցներով մարդկանց հրամցվում է աղբի մի մեծ կույտ, որի վրա քաշված փայլուն շղարշը մոլորեցնում և էկրանին է գամում շատերին: Կիսամերկ հայ աղջիկների շքեղաշուք զգեստների և նրանց ինտիմ կյանքի մանրամասները պատմող պատկերների հերթափոխն ուղեկցվում է բարձրահնչյուն կլկլոցներով կամ նույնիսկ ոռնոցներով՝ հիշեցնելով մարդ տեսակի կենդանական ծագման մասին: Ձգտելով հասնել արևմտյան շոուբիզնեսի աստղերի ետևից՝ հայ երգիչ-երգչուհիներն ընկնում են ծայրահեղության մեջ՝ հավատալով, որ պատկանում են այն իրականությանը, որը բոլորովին իրենցը չէ, որը հակասում է իրենց մշակույթին ու ապրելակերպին: Նրանք փոխում են իրենց արտաքինը՝ տիպիկ տնային տնտեսուհիներից վերածվելով ՄԵԳԱաստղերի, որից հետո՝ ինքնավստահության առատ հոսքից խելակորույս՝ հանվում են տեսախցիկի առաջ ու մեկ մեկ էլ երգում են, որ չհամարվեն մերկապարուհիներ: Լկտիությունը շփոթած համարձակության հետ, վայնասունն էլ՝ տաղանդի, հայ աստղիկներն աղավաղում են ներկա ու ապագա սերնդի գեղագիտական ճաշակը:
Հասկանալի է, որ ամեն մարդ ունի ինքնադրսևորման, ազատ ընտրության, այսպիսին կամ այնպիսին լինելու իրավունք: Սակայն երբ խոսքը տեղեկատվական աղբյուրների մասին է, ցանկացած հանրային անձ պարտավոր է հիշել իր առջև դրված պատասխանատվության մասին: Երբ պատրաստվում ես հասանելի դարձնել որևէ տեսահոլովակ, որևէ ֆիլմ, որևէ ուղերձ, պետք է հաշիվ տաս քեզ՝ արդյո՞ք պատասխանատու ես դրա թողած ազդեցության համար:

  • Ամենադիտված

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Բոլորը գիտեն, որ Կարիճը՝ ամենակրքոտ նշանն է, Խեցգետինը՝ ամենաքնքուշը, Իսկ Ձկների մասին ոչ ոք ոչինչ չգիտի, և բոլորը որոշել են, որ ինչպես ձուկը՝ սառն են։ Իսկ ահա այդ ամենը ճիշտ20

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    9-ամյա դերասանուհի Մեգան Ֆոքսը որոշ ժամանակ անց առաջին անգամ վերադարձել է սոցիալական ցանցեր: Դերասանուհին, որը մեկ տարի առաջ լույս աշխարհ բերեց իր չորրորդ երեխային, նույնպես թարմացրել է իր շապիկի լուսանկարը։20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով