խելացի լինելու նուրբ արվեստը

Մարդու ուղեղը մարզանքի կարիք ունի ճիշտ այնպես, ինչպես մկանները: Երբ դուք հաճախ եք օգտագործում այն և ճիշտ ուղղությամբ, դառնում եք ավելի խելացի, կարողանում եք հեշտ կենտրոնանալ, արագ կողմնորոշվել, ճիշտ վերլուծել և այլն: Ահա ավելի խելացի դառնալու մի քանի մեթոդ, որոնց տևական կիրառման դեպքում արդյունքը երկար սպասեցնել չի տա:

  1. Որքան հնարավոր է քիչ դիտեք հեռուստացույց: Հեռուստացույցի առաջ ժամերով նստելը ոչ մի կերպ չի ակտիվացնում մարդու ուղեղը, ընդհակառակը՝ նպաստում է ուղեղի բջիջների ոչնչացմանը: Հեռուստացույցը մեծ ազդեցություն է թողնում ենթագիտակցության վրա՝ հավաստիացնելով մեզ այնպիսի տեղեկատվության ճշմարտացիության մեջ, որն այդ պահին ձեռնտու է քաղաքական ազդեցիկ գործիչներին կամ բխում է տվյալ հեռուստաընկերության ղեկավարության շահերից: Հեռուստացույցին կարող են հեշտությամբ փոխարինել ընթերցանությունը, երաժշտություն լսելը, զբոսանքը, ընկերների հետ շփումը…:
  2. Ժամանակ հատկացրեք ֆիզիկական ակտիվությանը: Շատերը կարծում են, որ ֆիզիկական վարժանքների վրա ծախսվող ժամանակն արդարացված չէ և կարելի է այն ավելի արդյունավետ օգտագործել: Սակայն իրականում ֆիզիկական չափավոր ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Այն տալիս է դրական էներգիա, ազատում է մարմինն ու միտքը բացասական լիցքերից, լավացնում է արյան շրջանառությունը և արդյունքում բարձրացնում է ուղեղի աշխատանքի արդյունավետությունը:
  3. Կարդացեք իսկապես լավ գրքեր:

Գաղտնիք չէ, որ ընթերցանությունը խելացի դառնալու ամենակարճ ուղին է: Այստեղ չափազանց կարևոր է գրքի ընտրությունը: Էժանագին սիրավեպերն ու բացառապես ժամանցային նշանակություն ունեցող գրքերը կարող են լցնել ազատ ժամանակը, սակայն եթե ցանկանում եք փոփոխություն զգալ ձեր մտածողության, աշխարհայացքի և կյանքի որակի մեջ, ապա ընտրեք այնպիսի գրականություն, որի ընթերցումը կստիպի մտածել, թույլ կտա դիտարկել ծանոթ երևույթներն անծանոթ դիտանկյունից:

  1. Շուտ քնեք և շուտ արթնացեք: Սոցիոլոգները վկայում են, որ մարդիկ, ովքեր շուտ են պառկում քնելու և շուտ են արթնանում, որպես կանոն ավելի հաջողակ են: Եվ սա զարմանալի չէ, քանի որ դա է մարդու կենսաբանական բնական պահանջմունքը: Եթե դուք սովոր չեք այդ ռեժիմին, ապա սկզբում դժվար կլինի, բայց օրեր անց կզգաք եռանդի և աշխատունակության այնպիսի աճ, որը երբևէ չեք զգացել: Դուք կլինեք առույգ, իսկ ձեր միտքն ավելի հստակ: Բացի այդ՝ առավոտյան կունենաք ազատ ժամանակ որևէ օգտակար գործով զբաղվելու, ինքնակրթվելու և ինքնազարգացման համար:

  • Ամենադիտված

    11 պարզ քայլ, որոնցով խելացի կանայք ամուսիններին հիշեցնում են իրենց կարևորության մասին

    Խելացի կանայք ամուսնական հարաբերություններում իրենց արժեքն ամրապնդում են ոչ թե անվերջ պահանջներով, այլ սեփական անձնային սահմանները հարգելու և հուզական հասունություն դրսևորելու միջոցով: Այս մոտեցումը տղամարդկանց դուրս է բերում կենցաղային իներցիայից20

    8 պարզ նշան, որ նա քեզ չի սիրում, դու ուղղակի հարմար տարբերակ ես

    Հարաբերություններում հաճախ աղջիկները հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ չեն կարողանում հասկանալ՝ արդյոք տղան նրանց սիրո՞ւմ է, թե՞ պարզապես շարունակում է շփումը սովորության համաձայն: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 պարզ նշան,20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ