Ներաշխարհ

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի,
Ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը….

Խոսքեր, որոնք գրելիս մեծն Սևակը երևի հստակ գիտակցում էր, որ կարեկից է լինելու ինչ-որ մեկին, և ինչ-որ մեկը կարդալով հասկանալու է, որ իր մենակության մեջ ինքը մենակ չէ:
Ես ապրում եմ՝ ամեն բացվող օրվանից նոր դասեր քաղելով, ամեն մի իրադարձություն իմ կյանքում ինչ-որ բան խլում է և ինչ-որ բան սովորեցնում: Երբ հիշողությանս կծիկը սկսում եմ քանդել և ընդամենը մի քանի տարով հետ եմ գնում, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ կյանքը անիմաստ ու անբացատրելի է:
Կարոտ մարդկանց հանդեպ, որոնց էլ երբեք չեմ տեսնելու, հիշողություններ, որոնք միաժամանակ և քաղցր են, և դառը, խելագարության հասցնող հարցեր, որոնք երբեք պատասխան չեն ունենալու, արցունքներ անցյալիս ու ներկայիս համար և անորոշ ապագա, ճանապարհ դեպի անհայտություն….Ահա իմ կյանքը:
Մի անգամ հիասթափվեցի կյանքից ու մարդկանցից, հասկացա, որ սպասելիքներով ապրելը սխալ է ու դաժան: Ինքս ինձ խոստացա, որ կյանքս մենակ եմ ապրելու, որպեսզի նոր սպասելիքներ, նոր հիասթափություններ, նոր վախեր ու կորուստներ չունենամ:
Բայց անկանխատեսելի կյանքի հորձանուտում ահա նոր օր բացվեց, արևը, որ դադարել էր ջերմացնել, նորից ժպտաց, ու հասկացա, որ ես նորից լցվել եմ հույսով, ես դարձյալ սպասում եմ, հիասթափությունս վերափոխվել է սիրո, կորուստների մասին չեմ ուզում մտածել և ունեմ նոր վախ. այս անգամ՝ մենակությունից: Ես տրվեցի սիրելու ու սիրվելու գայթակղությանը, ինձ շռայլություն թույլ տվեցի՝ մտածելու, որ երբեք մենակ չեմ մնա, որովհետև արդեն ունեմ ամուր հենարան:
Իսկ ճակատագիրը քմծիծաղ տվեց ու անցավ գործի: Սուր ծակոց զգացի սրտիս մեջ, երկինքը մռայլվեց ու ամպեր կուտակվեցին:
Ես նորից վերափոխվեցի…..Ես վախենում եմ: Երանի չունենայի ոչինչ, որպեսզի ոչինչ էլ չկորցնեի:
Խնդրում եմ Տիեզերք, թույլ չտաս, որ հորդառատ անձրևը ցած իջնի ու սրբի – տանի իմ լույսի մնացորդները:

  • Ամենադիտված

    11 պարզ քայլ, որոնցով խելացի կանայք ամուսիններին հիշեցնում են իրենց կարևորության մասին

    Խելացի կանայք ամուսնական հարաբերություններում իրենց արժեքն ամրապնդում են ոչ թե անվերջ պահանջներով, այլ սեփական անձնային սահմանները հարգելու և հուզական հասունություն դրսևորելու միջոցով: Այս մոտեցումը տղամարդկանց դուրս է բերում կենցաղային իներցիայից20

    8 պարզ նշան, որ նա քեզ չի սիրում, դու ուղղակի հարմար տարբերակ ես

    Հարաբերություններում հաճախ աղջիկները հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ չեն կարողանում հասկանալ՝ արդյոք տղան նրանց սիրո՞ւմ է, թե՞ պարզապես շարունակում է շփումը սովորության համաձայն: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 պարզ նշան,20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով