Երբ ամուսինը մեկնեց գործուղման, կինը պատահաբար նրան SMS հաղորդագրություն ուղարկեց՝ ես տանը մենակ եմ․․․

Ամուսիններից մեկնումեկի աշխատանքային գործուղումը հիանալի առիթ է դավաճանության մասին անեկդոտների համար։

Ժանրի համաձայն ամեն ինչ տեղի է ունենում մոտավորապես այս սցենարով․ ամուսինը աշխատանքային հարցերով մեկնում է ուրիշ քաղաք, կինը նամակ է գրում սիրեկանին, և վերջինս շտապում է նրան հանդիպելու։ Իսկ այդ միջոցին խանդոտ ամուսինը որոշում է անակնկալ մատուցել՝ գործուղումից ավելի շուտ վերադառնալով, և հենց այդտեղ էլ սկսվում է․․․․

Սակայն իրական կյանքն անեկդոտ չէ և փոքր-ինչ այլ է։

Այս զվարճալի պատմությունը տեղի է ունեցել կնոջ հետ, որը ցանկացել է անհայտ մնալ։ Երբ նրա ամուսինը մեկնում է գործուղման, նա որոշում է ընկերուհուն հյուր կանչել, որ հանգստյան օրերին մենակությունից չձանձրանա։

Բայց «Շուտ արի, ամուսինս գործուղման է թռել» տեքստով հաղորդագրությունը ոչ թե ընկերոհուն, այլ սխալմամբ ամուսնուն է ուղարկում։

Ամուսինը տեղնուտեղը զանգում է նրան։

-Ո՞ւմ ես հրավիրում, մինչ ես թռած եմ,- լսվեց ամուսնու խռպոտ ձայնը։

Կինը բացատրեց իրավիճակը, ամուսինը հավատաց ու զրույցն ավարտվեց դրական նոտայով։

Երեկոյան նրա մոտ է գալիս այն նույն Լենան, որին էլ պիտի ուղարկեր հաղորդագրությունը։ Կանայք պիցցա են ուտում, ասում-խոսում, մի խոսքով՝ ժամանակ են սպանում հաճելի բարեկամական մթնոլորտում։ Մեկ էլ հանկարծ դռան զանգը տալիս են․․․

Շեմին կանգնած է Օլեգը՝ ամուսնու ընկերը, որ եկել էր պտուտակահանի համար։ Նա մտնում է տուն, զննում բոլոր սենյակները, բնականաբար, ոչ մի քրեածին բան չի գտնում։

Կանայք նրան պիցցա են առաջարկում, նա չի մերժում, ուտում է, ներողություն խնդրում ու արագ հեռանում։ Պտուտակահանը նա այդպես էլ չի վերցնում։

Այս իրավիճակը ևս մի անեկդոտ է, բայց սովորեցնում է վստահել մերձավորներին և դատարկ բաների պատճառով սիրելիներին չխանդել։

  • Ամենադիտված

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն ներկայացել է նոր, բավականին գայթակղիչ կերպարով։ Նոր լուսանկարները հրապարակվել են Լիլիի Ինստագրամի Stories բաժնում և նրա դիմահարդարի միկրոբլոգում։ Լուսանկարներում մոդելը վառ կարմիր գույների մեջ է․ Լիլին20

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Բոլորը գիտեն, որ Կարիճը՝ ամենակրքոտ նշանն է, Խեցգետինը՝ ամենաքնքուշը, Իսկ Ձկների մասին ոչ ոք ոչինչ չգիտի, և բոլորը որոշել են, որ ինչպես ձուկը՝ սառն են։ Իսկ ահա այդ ամենը ճիշտ20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ