Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

Կարծիք կա, որ կանայք մարմնավաճառ են դառնում կյանքի լուրջ խնդիրների պատճառով, ինչը նրանց զրկում է այլ եղանակով գումար վաստակելու հնարավորությունից։ Սակայն ԱՄՆ-ի Պերդյուի համալսարանի գիտնականները չեն բավարարվել գուշակություններով և անց են կացրել հետազոտություն, ինչի արդյունքում պարզել են, թե էլ ինչի պատճառով են կանայք իրենց նվիրում հնագույն մասնագիտությանը։

Հետազոտության արդյունքները շատ կզարմացնեն Ձեզ, քանի որ, ինչպես պարզվում է, կանայք իրենց մարմնի վաճառքը սկսում են ամենևին էլ ոչ դժբախտ ճակատագրի պատճառով։

Սպասարկման այս ոլորտը լի է գաղտնիքներով և միֆերով։ Օրինակ՝ նրանցից մեկի համաձայն՝ բոլոր մարմնավաճառները դժբախտ են և այդ աշխատանքը կատարում են, քանի որ անելանելի վիճակի մեջ են գտնվում։

Սոցիալական հոգեբանության դոկտոր Ջաստին Լեմիլյեն փորձել է պարզել, թե իրականում ինչու է դա տեղի ունենում։ Դրա համար նա հետազոտություն է իրականացրել, որին մասնակցել են 200 սեքս-աշխատակիցներ, ովքեր բացահայտել են իրենց աշխատելու իրական պատճառները։

Պարզվել է, որ աղջիկների մեծ մասն իր կամքով է սկսել մարմնավաճառությամբ զբաղվել։ Այս մասնագիտությունը նրանց հետաքրքիր և եկամտաբեր է թվացել։ Որոշ ժամանակ այս ոլորտում աշխատելուց և բոլոր դրական և բացասական կողմերը վերլուծելուց հետո նրանք անկեղծացել են, որ չեն ափսոսում իրենց աշխատանքի համար։

Պետք է նշել նաև, որ հետազոտությունը անց է կացվել Շվեյցարիայում, որտեղ մարմնավաճառությունն ամբողությամբ օրինական է։ Լեմիլյեի կարծիքով՝ այն երկրներում, որտեղ այդ գործն արգելված է, հետազոտության արդյունքներն այլ կարող էին լինել։

Լեմիլյեն իր զեկույցում կիսվել է այսպիսի տվյալներով.

Մարմնավաճառների միջին տարիք՝ 32.1 տարեկան,
Միջին տարիք, երբ աղջիկները սկսել են զբաղվել մարմնավաճառությամբ՝ 23.1,
Միջինում շաբաթական քանի օր են աշխատում՝ 4.3 օր,
Շաբաթական հաճախորդների միջին քանակը՝ 13.5,
Շաբաթական միջին եկամուտը՝ 1305 դոլար։
Հետազոտության ժամանակ նաև պարզվել է, որ աղջիկների 25.4%-ն աշխատում է փողոցներում, իսկ մնացածը՝ հատուկ սրահներում և հաստատություններում։ 200 մասնակիցների կեսից ավելին նշել են, որ կցանկանային փոխել իրենց մասնագիտությունը, սակայն որոշ պատճառներով դեռևս չեն կարող։

Ինչ վերաբերում է այս մասնագիտությունն ընտրելու պատճառներին, ապա կանայք տվել են հետևյալ պատասխանները.

37.3%-ը գիտակցաբար է ընտրել այս մասնագիտությունը և ամբողջովին գոհ է,
28,5%-ը չի կարողացել այլ աշխատանք գտնել,
26,4%-ն այսպես է ապահովում ընտանեկան բյուջեն,
24,4%-ն իր մարմինը վաճառել են, որպեսզի վճարի իր պարտքերը,
22,3%-ն աշխատում է, որպեսզի թմրամիջոցներ գնի,
8,3%-ը գումար է հավաքում ուսման համար,
5,7%-ը ֆինանսապես օգնում է զուգընկերոջը,
1,6%-ը մարմնավաճառ է դառնում երրորդ մարդկանց պատճառով։
Իր հետազոտության միջոցով Լեմիլյեն ցանկանում էր ցույց տալ, որ շատ դեպքերում աղջիկներին բռնի կերպով մարմնավաճառություն պարտադրելը միֆ է։ Իրականում շատ կանայք ընտրում են այս մասնագիտությունը, և այս ընտրության համար նրանց քննադատել հարկավոր չէ։

  • Ամենադիտված

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն ներկայացել է նոր, բավականին գայթակղիչ կերպարով։ Նոր լուսանկարները հրապարակվել են Լիլիի Ինստագրամի Stories բաժնում և նրա դիմահարդարի միկրոբլոգում։ Լուսանկարներում մոդելը վառ կարմիր գույների մեջ է․ Լիլին20

    11 պարզ քայլ, որոնցով խելացի կանայք ամուսիններին հիշեցնում են իրենց կարևորության մասին

    Խելացի կանայք ամուսնական հարաբերություններում իրենց արժեքն ամրապնդում են ոչ թե անվերջ պահանջներով, այլ սեփական անձնային սահմանները հարգելու և հուզական հասունություն դրսևորելու միջոցով: Այս մոտեցումը տղամարդկանց դուրս է բերում կենցաղային իներցիայից20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ