Սիրո և կրքի տարբերությունը

Դժվար թե մարդկային զգացմունքների զինանոցում գտնվեն ավելի ուժեղ ու վառ զգացողություններ, քան սերն ու կիրքն են: Նրանք միշտ միասին են, ու երբեմն շատ դժվար է հասկանալ՝ զգացածդ սեր է, թե կիրք:
Բացատրական բառարաններում կիրքը մեկնաբանվում է որպես «մարդկային ուժեղ ցանկություն ինչ-որ բանի նկատմամբ, երբեմն նաև բնազդային զգացում»:

Կրքի պահին երակներում կարծես երջանկության, վախի, անհանգստության կոկտեյլ է: Կոկտեյլի մեջ երբեմն այնքան շատ բաղադրիչներ են լինում, որ դժվար է գուշակել, թե ինչ համ եք զգում: Այնպես էլ կրքի մեջ. բոլոր զգացողությունները խառնվում են իրար, երբեմն էլ կիրքը խառնում եք սիրո հետ:
Նոր ու անբացատրելի ուժեղ ցանկություն է առաջանում, ասենք՝ նկարելու, առավոտյան վազելու, կենդանիներ կերակրելու և այլն:
Մեծ ցանկություն եք ունենում Ձեր կրքի առարկային շատ մոտ լինելու: Երբեմն այդ ցանկությունը դառնում է կպչունություն:

Հոգեբանները նշում են, որ կրքի հիմքը ֆիզիոլոգիական գրգռվածությունն է: Չէ որ կիրքն է ծնում բուռն սեռական կյանք, և վերջապես, սեքսը կրքի ամենաուժեղ դրսևորումն է: Իսկ մյուս՝ ավելի «մեղմ» դրսևորումն անընդհատ «կպչուն» լինելն է զուգընկերոջը հաղորդագրությունների, զանգերի, սոցցանցերի միջոցով:

Կրքի ժամանակ օրգանիզմում առաջանում է էյֆորիա, բարձրանում է սերոտոնին և դոֆամին հորմոնների մակարդակը:

Իսկ ինչպես տարբերակել կիրքը սիրուց: Շատ հեշտ:
Եթե այն զգացմունքը, որ Դուք եք զգում, սեր է, ապա խելամտորեն և հարգանքով եք վերաբերվում Ձեր ընկերոջը: Նրա հետաքրքրություններն ու ցանկությունները Ձերինից ոչ պակաս կարևոր են: Եվ այս ամենը Ձեր գործողությունների և խոսքերի մեջ հետք է թողնում: Դուք Ձեր ազատ ժամանակը տրամադրում եք սիրելիին, նրա հետ անցկացնում ողջ օրը: Եթե նույնիսկ ինչ-որ հարցում Դուք համամիտ չեք նրա հետ, ապա փորձում եք գալ ընդհանուր հայտարարի: Այսպիսի հարաբերությունները երկար են ապրում, նույնիսկ մինչև կյանքի վերջ: Այս ամենը հնարավոր է լինում, որովհետև Ձեզ հետ լինում է սիրո արբանյակը:

Կիրքն իրեն լրիվ այլ կերպ է պահում: Սիրո նման կիրքն էլ է ազդում մարդու պահվածքի վրա: Սակայն, եթե սիրո ժամանակ առաջին հորիզոնականում սիրելիի զգացմունքներն ու ցանկություններն են, ապա այս դեպքում առաջ է մղվում սեփական «ես»-ը: Ամեն ինչ անում եք սեփական ցանկությունները բավարարելու համար:

Եթե սիրում եք, ապա զգում եք նաև կիրք, իսկ ահա կրքի դեպքում սերն ընդհանրապես պարտադիր չէ:

  • Ամենադիտված

    Թոփ 10 սուտ, որ տղամարդիկ ասում են կանանց

    Բոլոր մարդիկ էլ ստում են, ոմանք շատ, ոմանք՝ քիչ: Մենք հատկապես հաճախ ենք դիմում ստելուն հակառակ սեռի հետ շփման ժամանակ: Տղամարդիկ հիմնականում նման բաներ ասում են աղջկան «ցրելու» համար, ուստի20

    Երջանիկ հարաբերություններ ունենալու 12 պարզ գաղտնիք

    Կան այնպիսի զույգեր, որոնց նայելիս հոգին ջերմանում է, նրանց միջև նկատվում է մի անբացատրելի ամուր կապ: Ո՞րն է նրանց գաղտնիքը: Դեն նետեք դիմակները, եղե՛ք անկեղծ: Հարկավոր չէ փորձել իդեալական թվալ,20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Տեսանյութ. Պատգամավորի կինը վետերաններին շնորհավորել է ստրիպտիզով

    Տեսանյութ. Պատգամավորի կինը վետերաններին շնորհավորել է ստրիպտիզով

    Ի՞նչ է սպառնում սեքսից հրաժարվելու դեպքում

    Ի՞նչ է սպառնում սեքսից հրաժարվելու դեպքում

    Ինչպիսի տեսք ունեն «սեքս՝ հեռախոսով» ծառայության օպերատորները

    Ինչպիսի տեսք ունեն «սեքս՝ հեռախոսով» ծառայության օպերատորները

    Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

    Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

    10 պոպուլյար երկիր սեքս-տուրիզմի համար (Տեսանյութ)

    10 պոպուլյար երկիր սեքս-տուրիզմի համար (Տեսանյութ)

    Վարորդն ու աշխատանքից ուշացող մարմնավաճառուհին. Տեսանյութ

    Վարորդն ու աշխատանքից ուշացող մարմնավաճառուհին. Տեսանյութ