Ինչպիսի տեսք ունեն «հեռախոսով հարաբերություն» ծառայության օպերատորները

«Երբեք չեմ մտածել, որ կաշխատեմ «սեքս՝ հեռախոսով» ծառայության օպերատոր: Դրանից առաջ, երկար տարիներ իմ հաճախորդներն ասում էին, որ սեքսուալ ձայն ունեմ: Իսկ ես մտածում էի՝ այն մասնագիտական է, ոչ թե՝ սեքսուալ: Դա աշխատանք է, ծառայություն. ուղղակի հաճախորդները, ժպիտներից բացի, ուրիշ բան էլ են թողնում»:

«Իմ առաջին փորձը շաբաթ օրն էր: Զանգահարել էր Բոբ անունով մի ջենտլմեն: Նա ինձ պատմեց իր առաջին սեռական գործողության մասին: Ասում էր, որ երբեք ոչ մեկի հետ իրեն այդքան հարմարավետ չի զգացել, որքան ինձ հետ, և ես ինչ-որ տարօրինակ մտերմություն զգացի մեր միջև: Կարծում եմ, որ ավելի հեշտ է ճնշող ցանկությունները բարձրաձայնել հորինված մարդու հետ, որովհետև իրական կյանքում որևէ հետևանք դա չի ունենա»:

«Ես ուժեղ տղամարդ եմ, երբ խոսում եմ կանանց հետ: Նրանք ինձ ցանկանում են: Ցանկանում են, որ խոսեմ իրենց հետ և ուրիշ աշխարհներ տանեմ: Ես դա կարողանում են: Կանանց համար ստեղծված տղամարդ եմ: Խոսում եմ թե՛ երիտասարդ, թե՛ տարեց կանանց հետ՝ և՛ անգլերենով, և՛ իսպաներենով: Ցանկանում են, որ հանդիպեմ և ապրեմ իրենց հետ, սակայն ես միայն հեռախոսային խոսակցություններով եմ զբաղվում»:

«Սկսեցի «սեքս՝ հեռախոսով»-ով զբաղվել, քանի որ մտածեցի՝ ինչու կեղտոտ խոսակցությունների համար գումար չվաստակել, երբ առանց գումարի էլ ես դա անում եմ: Դա բարձրացնում է իմ արժանապատվությունը: Ինձ ճանաչող տղաները նայում են լուսանկարներս և ցանկանում են խոսել ինձ հետ»:

«Ես 60 տարեկան եմ: Ավարտել եմ Կոլումբիայի համալսարանը: Մշակութային մարդաբանության բակալավրի աստիճան ունեմ: 25 տարի է, ինչ ամուսնացած եմ: Տղամարդիկ ինձ տարբեր պատճառներով են զանգահարում: Ես դա անվանում եմ ՝ «լարվածության օպերատիվ վերացում»: Դա սեքս չէ, տեստոստերոնի կոկետություն է՝ պոռնագրաֆիական հակումներով, միայնություն և կանացի ձայն լսելու ցանկություն է: Ես կրկնակի ավելի գումար եմ աշխատում, քան սովորական աշխատավայրերում: Աշխատում եմ տանը, և ամեն օր բանկային հաշվիս գումարներ են փոխանցվում»:

«Ինձ այնքան են գրգռում այդ խոսակցությունները, որ երբեմն կարող եմ նաև հրաժարվել վարձատրությունից»:

«Երբ պատասխանում եմ զանգերին, հաճախորդի համար անշնչավոր տիկնիկ եմ: Նրանք գաղափար իսկ չունեն, թե ինչպիսի տեսք ունեմ, ով եմ և ինչ եմ զգում: Կարող են միայն երևակայել: Իմ աշխատանքը նրանց երևակայություններին շունչ տալն է, ապացուցել, որ ես տիկնիկ չեմ: Ես նրանց իրականություն դարձած երազանքն եմ: Երբ հարցնում են, թե շիկահեր եմ արդյոք, շիկահեր եմ դառնում: Եթե հարցնում են՝ որքան խոնավ եմ, ասում եմ, որ ներքնազգեստս խոնավացել է: Արձագանքում եմ հաճախորդի ամեն ձայնին: Քաջալերում եմ նրանց, կենդանություն եմ տալիս նրանց երևակայություններին: Մարմնից հեռացնում եմ տիկնիկը»:

«Երեկ երեկոյան ես ստացա կյանքիս ամենասարսափելի զանգերից մեկը: Հաճախորդն ինքնասպան եղավ խոսակցության ժամանակ: Հստակ լսեցի կրակոց, ապա հատակին ընկնող մարմնի ձայն: Այդպիսի բաները միշտ ինձ վախեցրել են: Ծառայողական հուշերիս մեջ արյունական կապով մի բռնաբարության մասին եմ լսել, կրտսեր եղբորս կողմից նրան բերանով բավարարելու խնդրանք եմ լսել և ևս երկու ինքնասպանություն»:

«Մի տղա կար, որ ցանկանում էր իմ շնիկը լինել: Գրեթե ամեն շաբաթ զանգահարում էր, և մեկ ժամից ավելի խոսում էինք, բայց երբեք չգիտեի, թե նրան ինչ ասեի: Ասում էի, թե ինչպես եմ նրան ման տալիս և նրա հետ անասնաբույժի մոտ գնում: Նույնիսկ չգիտեմ՝ դա նրան դուր գալիս էր, թե՝ ոչ, քանի որ միշտ լռում էր»:

  • Ամենադիտված

    Անտիկ դարաշրջանն առանց իդեալականացման. 5 ամոթալի գաղտնիք Հին Հունաստանում և Հռոմում կանանց կյանքի մասին

    Անտիկ դարաշրջանն ընդունված է իդեալականացնել. փիլիսոփայություն, արվեստ, Ակրոպոլիսի ձյունաճերմակ սյուներ ու վեհաշուք Կոլիզեյ։ Բայց այս գեղեցիկ պատկերի հետևում թաքնված է բոլորովին այլ իրականություն՝ հատկապես կանանց կյանքի պարագայում։ Պատմաբաններն այսօր գնալով20

    Մարմինը մահից առաջ ազդանշան է տալիս․ այն հեշտ է ճանաչել

    Բժշկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրգանիզմը հաճախ մահվան կամ կյանքի համար վտանգավոր վիճակներից առաջ սկսում է որոշակի ազդանշաններ տալ։ Դրանք միշտ չէ, որ ակնհայտ են, սակայն ուշադրությամբ հնարավոր է20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով