Անտիկ դարաշրջանն առանց իդեալականացման. 5 ամոթալի գաղտնիք Հին Հունաստանում և Հռոմում կանանց կյանքի մասին

Անտիկ դարաշրջանն ընդունված է իդեալականացնել. փիլիսոփայություն, արվեստ, Ակրոպոլիսի ձյունաճերմակ սյուներ ու վեհաշուք Կոլիզեյ։ Բայց այս գեղեցիկ պատկերի հետևում թաքնված է բոլորովին այլ իրականություն՝ հատկապես կանանց կյանքի պարագայում։ Պատմաբաններն այսօր գնալով ավելի հաճախ են բարձրաձայնում թեմաներ, որոնք տեղ չեն գտնում դպրոցական դասագրքերում։ Եվ պարզվում է, որ ճշմարտությունը շատ հեռու է մեզ ծանոթ ռոմանտիկայից։

Ներկայացնում ենք 5 ամոթալի գաղտնիք այն մասին, թե իրականում ինչպես էին ապրում անտիկ կանայք։

Վաղ ամուսնություններ. ճակատագիրը որոշվում էր առանց աղջկա
Հին Աթենքում աղջիկներին ամուսնացնում էին արդեն 12-ից 16 տարեկանում, առավել հաճախ՝ մոտ 14-ում։ Ընդ որում, փեսացուն կարող էր նրանցից մեծ լինել 20, իսկ երբեմն էլ՝ 30 տարով։

Ամենազարմանալին այն է, որ ապագա ամուսինները հաճախ նույնիսկ ծանոթ չէին լինում միմյանց։ Ամուսնությունն ընկալվում էր լոկ որպես պայմանագիր երկու ընտանիքների միջև. հայրերը քննարկում էին օժիտի ու ապագայի հարցերը, իսկ աղջկա կարծիքը որևէ մեկին չէր հուզում։

ին Հռոմում իրավիճակը մի փոքր ավելի մեղմ էր, բայց միայն ձևականորեն։ Տեսականորեն աղջիկն իրավունք ուներ հրաժարվել ամուսնությունից, բայց գործնականում դա անելը գրեթե անհնար էր։

Գինեկեյ. կյանքը ոսկե վանդակում

Ամուսնությունից հետո աթենացի կինը հայտնվում էր «գինեկեյում»՝ տան կանացի հատվածում, որն իրականում փակ և մեկուսացված տարածք էր։

Նա իրավունք չուներ ազատորեն դուրս գալ փողոց, հաճախել հասարակական վայրեր կամ մասնակցել քաղաքային կյանքին։ Տնից դուրս ցանկացած տեղաշարժի դեպքում կինը պետք է պարտադիր ուղեկցորդ ունենար։

Այստեղ մի հետաքրքիր հակասություն կա. որքան հարուստ էր ընտանիքը, այնքան ավելի խիստ էր կնոջ մեկուսացումը։ Իսկ ահա աղքատ խավի կանայք բոլորովին այլ կերպ էին ապրում. նրանք աշխատում էին, առևտուր անում և կարող էին ազատորեն երևալ հասարակության մեջ։ Օրինակ՝ Դեմոսթենեսի մայրը ժապավեններ էր վաճառում, իսկ Եվրիպիդեսի մայրը՝ բանջարեղեն։

Վտանգավոր գեղեցկություն. թույն՝ խնամքի փոխարեն
Անտիկ աշխարհում գեղեցկության չափանիշը գունատ մաշկն էր։ Արևայրուքն ընկալվում էր որպես ծանր ֆիզիկական աշխատանքի և ցածր սոցիալական կարգավիճակի նշան։

Այդ «արիստոկրատական ճերմակությանը» հասնելու համար կանայք օգտագործում էին կապարի սպիտականեր (свинцовые белила)՝ ծայրահեղ վտանգավոր մի միջոց, որը դանդաղորեն թունավորում էր նրանց օրգանիզմը։

Դրա մշտական օգտագործումը հանգեցնում էր մաշկի քայքայման, տեսողության վատթարացման և նյարդաբանական լուրջ խնդիրների։

Իհարկե, կային նաև ավելի թանկ այլընտրանքներ։ Օրինակ՝ Ներոն կայսեր կինը՝ Պոպպեա Սաբինան, իր մաշկը խնամում էր էշի կաթով և ճամփորդելիս իր հետ տանում էր այդ կենդանիների մի ամբողջ քարավան։

Դավաճանություն. օրենքը կնոջ կողմից չէր
Ամուսնական հավատարմության հարցերում անտիկ հասարակությունը ծայրահեղ կոշտ էր, բայց այդ վերաբերմունքն ուղղված էր բացառապես կանանց դեմ։

Աթենքում ամուսինն իրավունք ուներ սպանել կնոջը, եթե նրան բռնացնում էր դավաճանության պահին, և դրա համար ոչ մի պատիժ չէր կրում։ Հռետոր Լիսիասը նկարագրել է նման դեպքեր, և դատարանը միշտ արդարացնում էր տղամարդկանց։

Միևնույն ժամանակ, ամուսնուն պաշտոնապես թույլատրվում էր ունենալ հարճեր և հանդիպել հետերաների հետ. դա ընդհանրապես դավաճանություն չէր համարվում։

Անանուն կինը. կյանք տղամարդկանց ստվերում

Եվս մեկ ցնցող փաստ. այն ժամանակ կանայք չունեին լիարժեք, անձնական անուններ։

Նրանց ճանաչում էին տղամարդկանց միջոցով և կոչում էին պարզապես «այսինչի դուստր» կամ «այսինչի կին»։ Պաշտոնական փաստաթղթերում նրանք գրեթե երբեք չէին հիշատակվում որպես ինքնուրույն անհատներ։

Հենց այս պատճառով էլ պատմաբանների համար այսօր չափազանց դժվար է վերականգնել այդ դարաշրջանի կոնկրետ կանանց կենսագրությունները. նրանց կյանքն ասես լիովին տարրալուծվել է պատմության ստվերներում։

  • Ամենադիտված

    Մարմինը մահից առաջ ազդանշան է տալիս․ այն հեշտ է ճանաչել

    Բժշկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրգանիզմը հաճախ մահվան կամ կյանքի համար վտանգավոր վիճակներից առաջ սկսում է որոշակի ազդանշաններ տալ։ Դրանք միշտ չէ, որ ակնհայտ են, սակայն ուշադրությամբ հնարավոր է20

    Տղամարդկանց երեք տեսակ, որոնց արժե վանել

    Միայնակ Սովարաբար այդպիսի տղամարդը մի քանի տարով մեծ է, հնարավոր է, նկարում կամ գրում է բանաստեղծություններ, հետաքրքրվում է գիտությամբ կամ փիլիսոփայությամբ։ Սկզբնական շրջանում դուք պարզապես տարվում եք նրա գիտելիքներով, բազմակողմանի20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով