3 արտահայտություն, որոնք շատ դժվար է բարձրաձայնել

«Կներես»
Ներողություն խնդրելը միշտ բարդ է, միայն ուժեղ մարդը կարող է բարձրաձայն խոստովանել, որ ինքն այնպես չի վարվել, ինչպես պետք էր: Հանգամանքները տարբեր են լինում, բայց ցանկացած իրավիճակում պետք է մարդ մնալ: Ցավ պատճառելով’ մենք մեզ շրջապատում ենք վիրավորանքների, ապրումների, խղճի խայթերի, վշտացածության և նույնիսկ ատելության էներգիայով: Որոշ բաներ իրոք դժվար է ներել, բայց ներումը սահման չունի: Հենց ներման շնորհիվ են մարդիկ նոր կյանք սկսում, փոխում իրենց հայացքները և շարունակում միայն առաջ գնալ: Վիրավորանքները, բեռի նման, միայն ներքև են ձգում: Դրանք խարիսխ են ամեն նորի համար: Զարգացումն անհնար է, եթե չկա անցյալի մաքրության զգացողություն:

«Ես քեզ սիրում եմ»
Փոխադարձ անսահման սեր: Այս լուսավոր զգացումը սնել է պատմության մեջ սխրանքի բոլոր օրինակները, սերը թևեր է տվել Հերոսներին և ամբողջ ժողովուրդների է փրկել: Սերը մարդկանց ավելի բարի է դարձնում և բացահայտում է մեր լավագույն հատկանիշները: Սերո մեջ ուժ և հավատ կա: Չկա ավելի երջանիկ մարդ, քան սիրահարված մարդը, որը փոխադարձաբար սիրված է: Երբեմն այնքան սարսափելի է բարձրաձայն ասել երեք ամենասպասված բառը, որովհետև դրանք մերկացնում են հոգին: Կյանքը բաժանվում է «մինչևի» և «հետոյի», երբ ասում ենք. «Ես քեզ սիրում եմ»: Ինչ-որ մեկին երկարատև հեփփի-էնդ է սպասում, մեկ ուրիշին էլ’ողբերգական ավարտով դրամա: Բայց ուղղակի անհրաժեշտ է բացահայտել սեփական զգացմունքները, չի կարելի վախենալ նրանից, ինչ ապրում է մեր ներսում: Ամեն դեպքում ձեր ցանկության առարկայի հետ ջերմ շփում կամ ամուր ընկերություն չի ստացվի, իսկ մշտական ցավին դիմանալ ոչ մեկն ի վիճակի չէ: Ամեն ինչ սահման ունի: Եթե սիրահարվածության զգացումը կրծում է Ձեր հոգին, խոստովանեք դա ձեր ընտրյալին: Ձեզ համար ցավալի կլինի մերժում լսելը, բայց ճշմարտությունն ամեն դեպքում Ձեզ հնարավորություն կտա սեփական կյանքում նոր ընթացք կառուցել: Ձեր զուգընկերոջ ցանկացած պատասխան կփոխի Ձեր այսօրը, բայց «Ես քեզ սիրում եմ»-ը պիտի հնչի յուրաքանչյուր մարդու շուրթերից, չէ որ Ձեր շուրթերից հենց այս նախադասությունը գուցե ամենաթանկ նվերն է ինչ-որ մեկի համար:

«Օգնիր ինձ»
Սեփական թուլությունը խոստովանելը միշտ դժվար է եղել, սակայն տարիների հետ դա ավելի ու ավելի բարդ է դառնում: Ժամանակակից աշխարհն ապրում է «Սպարտայի» օրենքներով, գոյատևում է ամենաուժեղը, իսկ թույլերին նետում են ժայռից: Իհարկե փոխաբերական պատկեր է, բայց բարոյական ցավի զգացողությունը հավասարվում է ֆիզիկականի սրությանը: Սեփական թուլությունը, գործելու սեփական անկարողությունը խոստովանելը միշտ խանգարել է և կխանգարի ապրել: «Ուժեղ մարդ լինելու» միտումը շատերի կյանքն է սահմանափակում: Հենց միայն այն միտքը, որ դու «թույլ ես», քեզ անկյուն է մղում, և սեփական ուժերի հանդեպ հավատը աչքի առաջ մարում է: Բայց երբեմն օգնություն խնդրելը քայլ է դեպի ինքնակատարելագործում: Երբեք չեք կարող ամեն ինչ իմանալ, ոչ ոք չի կարող ամեն ինչ ինքնուրույն անել: Մենք բոլորս դեպի ինքնակատարելագործում ենք գնացել սեփական փորձերի և սխալների ուղիով: Մեզ սովորեցնում են դպրոցում, բուհ-ում, աշխատավայրում: Հետո մենք ենք փոխանցում մեր մասնագիտական և անձնական աճի փորձը: Մենք բոլորս եղել ենք «աշակերտի» դիրքում, և ամոթալի ոչինչ չկա թեկուզ երբեմն թուլություն դրսևորելու և այնպիսի մեկը լինելու մեջ, որին ճանապարհ են ցույց տալիս:

  • Ամենադիտված

    Թոփ 10 սուտ, որ տղամարդիկ ասում են կանանց

    Բոլոր մարդիկ էլ ստում են, ոմանք շատ, ոմանք՝ քիչ: Մենք հատկապես հաճախ ենք դիմում ստելուն հակառակ սեռի հետ շփման ժամանակ: Տղամարդիկ հիմնականում նման բաներ ասում են աղջկան «ցրելու» համար, ուստի20

    Երջանիկ հարաբերություններ ունենալու 12 պարզ գաղտնիք

    Կան այնպիսի զույգեր, որոնց նայելիս հոգին ջերմանում է, նրանց միջև նկատվում է մի անբացատրելի ամուր կապ: Ո՞րն է նրանց գաղտնիքը: Դեն նետեք դիմակները, եղե՛ք անկեղծ: Հարկավոր չէ փորձել իդեալական թվալ,20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Տեսանյութ. Պատգամավորի կինը վետերաններին շնորհավորել է ստրիպտիզով

    Տեսանյութ. Պատգամավորի կինը վետերաններին շնորհավորել է ստրիպտիզով

    Ի՞նչ է սպառնում սեքսից հրաժարվելու դեպքում

    Ի՞նչ է սպառնում սեքսից հրաժարվելու դեպքում

    Ինչպիսի տեսք ունեն «սեքս՝ հեռախոսով» ծառայության օպերատորները

    Ինչպիսի տեսք ունեն «սեքս՝ հեռախոսով» ծառայության օպերատորները

    Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

    Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

    10 պոպուլյար երկիր սեքս-տուրիզմի համար (Տեսանյութ)

    10 պոպուլյար երկիր սեքս-տուրիզմի համար (Տեսանյութ)

    Վարորդն ու աշխատանքից ուշացող մարմնավաճառուհին. Տեսանյութ

    Վարորդն ու աշխատանքից ուշացող մարմնավաճառուհին. Տեսանյութ