Կենդանակերպի նշանները, որոնց միջև ամենաբուռն կիրքն է առաջանում

Կենդանակերպի որոշ նշանների հարաբերություններում շատ ուժեղ կիրք և քիմիա է առաջանում։ Ընկերներն ու ծանոթները հաճախ հարցնում են, թե որն է այդքան մեծ սիրո գաղտնիքը։ Իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա, պարզապես նրանք կատարյալ զույգ են։ Իսկ թե որոնք են այդ զույգերը, պարզենք միասին։

Խոյ և Կարիճ

Երկուսի հովանավորն էլ Մարսն է, երկուսն էլ տեմպերամենտով և ուժեղ անհատներ են։ Նրանց կիրքը թույլ չի տալիս, որ խնդիրներն ազդեն իրենց հարաբերությունների վրա, այնպես որ, նրանց ամուսնությունը հավերժ է։

Կշեռք և Ձկներ

Երազկոտ Ձուկը իդեալիստ Կշեռքի հետ կառուցում են երևակայության և ռոմանտիկայի իրենց աշխարհը։ Նրանք կարողանում են միմյանց երջանկացնել ուշադրության նուրբ ժեստերով և բուռն սեռական կյանքով։

Առյուծ և Ցուլ

Այս երկուսը առանց քաշվելու հրապարակային էլ ցուցադրում են իրենց զգացմունքները։ Առյուծի և Ցուլի հարաբերությունները շատ վառ են, զգայական և կրքոտ։ Նրանք չեն դավաճանում միմյանց, քանի որ շատ նվիրված են և երբեք թույլ չեն տալիս, որ զգացմունքները մարեն։

Աղեղնավոր և Կույս

Աղեղնավորը ազատություն է տալիս Կույսին, իսկ Կույսը զսպում է Աղեղնավորին չմտածված քայլերից։ Նրանք մե՛րթ ձգում են միմյանց, մե՛րթ վանում։ Դա օգնում է նրանց հարաբերություններում պահպանել կիրքն ու հետաքրքրությունը։

Այծեղջյուր և Ջրհոս

Այծեղջյուրն օրենքի մարդ է։ Նա հարգում է դիմացինի անձնական սահմանները և նույնն էլ ուրիշներից է պահանջում։ Ջրհոսն իսկական խռովարար է, որը թքած ունի ուրիշի անձնական սահմանների և կանոնների վրա։ Այծեղջյուրը շատ զուսպ է շրջապատում, և Ջրհոսը գիտի, թե ինչպես բացի նրան։ Կիրքը այս երկու նշանների միջև անխուսափելի է։

Երկվորյակ և Խեցգետին

Այս զույգի հարաբերությունները նման են «ամերիկյան բլուրներին», քանի որ հույզերը ղեկավարելիս նրանք շատ անկանխատեսելի են լինում։ Նրանց մոտ միշտ «դրայվ» է հարաբերություններում, բայց այստեղ դրականն այն է, որ նրանք երբեք կողքի վրա հարաբերություններ չեն փնտրում, քանի որ ունեցած հույզերն ու բարդ հարաբերություններն էլ լրիվ բավարար են։

  • Ամենադիտված

    ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, որոնք անհասանելի են թվում, բայց սիրում են բոլորից ուժգին

    Աստղաբանության և հոգեբանության տեսանկյունից կան կենդանակերպի նշաններ, որոնց հենց այսպես էլ նկարագրում են՝ արտաքուստ փակ, բայց ներքուստ խորը զգացմունքներով։ Նրանց սերը միանգամից աչքի չի զարնում, քանի որ ցուցադրական չէ։ Այն20

    ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ բոլոր նշանների 2026 թվականի ՄԱՅԻՍ ամսվա հորոսկոպը․ ի՞նչ են խոստանում աստղերը

    2026 թվականի մայիսը խոստանում է լինել փոփոխությունների, անսպասելի շրջադարձերի ու կարևոր ներքին վերափոխումների ամիս։ Քանի որ մոլորակները բավականին ակտիվ դիրքավորում ունեն, մեզնից կպահանջվի արագ հարմարվել նոր իրավիճակներին՝ թե՛ հոգեբանորեն, թե՛20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով

    «Թեժ». Անժելա Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով