Օրերից մի օր պարզեցի, որ ամուսինս սիրուհի ունի, ու ամուսնուս ծննդյան օրը այնպիսի նվեր արեցի նրանց երկուսին, որ կյանքում չեն մոռանա

Այս պատմությունը չափազանց պարզ է. կինն իմանում է, որ ամուսինը սիրուհի ունի և որոշում է պատժել նրան: Ես կանխազգացում ունեի, որ ամուսինս ինձ ստում է, շատ էին <<նշանները>>: Նա անդադար գրում էր ինչ-որ մեկի, ժպտում և ծիծաղում էր: Իսկ ինձ ասում էր, որ մոր հետ է խոսում:

Երեկոյան ուշ էր վերադառնում, իսկ երբ զանգում էի նրա աշխատանքի վայրը, ասում էին, որ նա մի քանի ժամ առաջ է դուրս եկել: Համբերությունս հատվեց այն ժամանակ, երբ նա <<գնաց կաթ գնելու>> երեկոյան 11-ին և վերադարձավ գիշերը ժամը 2-ին:

Հիմա ես կարող եմ վստահեցնել, որ նման դեպքերում անհրաժեշտ է վարձել մասնավոր հետախույզի, նրանք ավելի լավ են կատարում գործը և հետո ամուսնալուծության ժամանակ ավելի շատ ապացույցներ են լինում:

Ես ամուսնուս ոչինչ չասացի և որոշեցի սպասել նրա ծննդյան օրվան, որը մի երկու ամիս հետո էր: Ես այդ ընթացքում պիտի լուծեի ապրուստիս հարցը:

Photo of man cheating on jealous wife

Իմ հարցին, թե ինչպես է նա պատրաստում նշել ծննդյան օրը, նա ասաց, որ ոչ ոքի չի հրավիրելու, ուղղակի աշխատավայրում սուրճ կխմեն: Իսկ հետո մի օր էլ դարակում հայտնաբերեցի շամպայն և երկու հատ բաժակ: Դրա համար էլ ես արեցի այն, ինչ իմ փոխարեն կաներ ցանկացած ինքն իրեն հարգող կին:

Ես նրան ասացի, որ գործերով մեկնում եմ քաղաքից, բայց իրականում մնացի մեր ծանոթների տանը: Նրա ծննդյան օրը հրավիրեցի ամուսնուս ծնողներին, քրոջը, մի քանի ընկերների: Ես նրանց ասացի, որ ուզում եմ անակնկալ մատուցել, գնալ տուն մեծ տորթով և փուչիկներով:

Մենք հանդիպեցինք մեր շենքի մոտ՝ առավոտյան 8:30 և 8 հոգով բարձրացանք տուն: Ես նրանց զգո ւշացրեցի, որ որքան հնարավոր է լուռ մտնեն ներս: Ես բացեցի դուռն իմ բանալիով: Նրա մայրը պահել էր տորթը, մնացածն էլ փուչիկներ էին բռնած:

Բայց երբ բացեցի դուռը, բոլորը զարմացան: Ամուսինս էլ զարմացավ: Նա պառկած էր, իսկ կողքին՝ սիրուհին էր: Նրա մայրը հատակին գցեց տորթը, քույրն ու հայրը սկսեցին գոռալ նրա վրա:

Իսկ ամուսինս, նախկին ամուսինս, արտասվում էր և ասում.<<Այս ի՞նչ արեցի…>>, սիրուհին էլ փորձում էր հագնվել և անհետանալ: Կարծում եմ, չարժե նշել, որ դա իմ ամբողջ կյանքում արած լավագույն նվերներից մեկն էր:

  • Ամենադիտված

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն ներկայացել է նոր, բավականին գայթակղիչ կերպարով։ Նոր լուսանկարները հրապարակվել են Լիլիի Ինստագրամի Stories բաժնում և նրա դիմահարդարի միկրոբլոգում։ Լուսանկարներում մոդելը վառ կարմիր գույների մեջ է․ Լիլին20

    11 պարզ քայլ, որոնցով խելացի կանայք ամուսիններին հիշեցնում են իրենց կարևորության մասին

    Խելացի կանայք ամուսնական հարաբերություններում իրենց արժեքն ամրապնդում են ոչ թե անվերջ պահանջներով, այլ սեփական անձնային սահմանները հարգելու և հուզական հասունություն դրսևորելու միջոցով: Այս մոտեցումը տղամարդկանց դուրս է բերում կենցաղային իներցիայից20

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Կարդացեք նաև

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Լիլի Մորտոյի չափազանց կանացի տեսքը՝ գայթակղիչ դիմահարդարմամբ 

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Կենդանակերպի նշանների կրքոտ հորոսկոպը՝ չափահասների համար

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր և լուսանկարվել ներքնազգեստով

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Ինչո՞ւ են կանայք դառնում մարմնավաճառ. պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Տղամարդուն շահագործելու կանոնները

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

    Վիրտուալ սիրով զբաղվելը. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ